Մեզ մոտ իրականություն են դառնում ձեր ամենահամարձակ մտքերը:
«Սպարսիս» ընկերության հետ համագործակցում ենք արդեն երկար տարիներ: Համագործացության հիմքը դրվեց թվային հարթակներում «Ցելսիուս» ընկերության կոմերցիոն էջերի առաջխաղացմամբ: Հետագայում, զգալով մեր գործընկերների պատասխանատու վերաբերմունքն ու կատարված աշխատանքի որակը, «Սպարսիս» ընկերությունը վստահվեց նաև մեր կազմակերպության ամբողջական մարքեթինգային ռազմավարության մշակումը, ապա նաև իրականացումը:
Sparsis Team-ի հետ համագործակցությունը սկսվեց դիզայներական ծառայություն պատվիրելուց, բայց շուտով «չբավարավեցինք» միայն դիզայնով: Սպարսիսի Կինոման դիզայներին, նախագծի ղեկավարին, քոփիռայթերին և թարգեթոլոգին վստահեցինք նաև թվային հարթակներում «Մոսկվա» կինոթատրոնի կոմերցիոն էջերի առաջխաղացումը: Թարմացվող ֆիլմացանկի նման թարմ են «սպարսիսցիների» մտքերն ու գաղափարները, վարկյանում 24 կադր, իսկ աշխատանքային չատերում՝ անթիվ ու անհամար նոր ու հետաքրքիր վիզուալներ ու տեքստեր:
Շնորհակալ ենք «Սպարսիս» ընկերության ամբողջ թիմին մեր համագործակցության ողջ ընթացքում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար։
Շատ ուրախ ենք, որ վստահել ենք մեզ համար շատ կարևոր «շուկայի հետազոտության» ծառայությունը չափազանց պատասխանատու Sparsis թիմին:
Մոտ մեկ տարի է, ինչ Caucasus Auto Import-ը և Sparsis ընկերության թիմը համագործակցում են։ Sparsis-ն օգնում է մեզ թվային մարքեթինգում։ Հպարտորեն կարող ենք ասել, որ նրանք գիտեն ինչպես ծառայություն մատուցել պատվիրատուներին և իրենց գործում պրոֆեսիոնալներ են։ Մեծագույն հաճույք է աշխատել Sparsis-ի նման թիմի հետ։ Եվ մենք շատ ուրախ ենք, որ հանդիպել ենք Անահիտի և Ժաննայի նման մարդկանց։ Նրանք մեր ընկերներն են։
Sparsis թիմը մեր ընկերությանը մատուցում է համալիր մարքեթինգային ծառայություններ արդեն գրեթե 3 տարի է։ Ցանկացած պրոցեսում մենք վստահում ենք նրանց, քանի որ արդյունքները մշտապես գոհացնում են մեզ։
Sparsis թիմի միջոցով մեզ շատ կարճ ժամանակում ճանաչեցին շատ մեծ քանակությամբ մարդիկ։ Շատերից ենք ստացել հաճոյախոսություններ մեր սոցիալական հարթակներիի և ընդհանրապես մեր վարած մարքեթինգի մասին։ Շնորհակալություն ձեզ։
Ուզում եմ նշել, որ իմ կողմից ճիշտ որոշում էր Sparsis-ի հետ սկսել բիզնեսիս առաջխաղացումը։ Նրանց կողմից աշխատանքը մշտապես կատարվում էր ճաշակով, բարձր պրոֆեսիոնալիզմի դրսևորմամբ, իսկ թիմը միշտ բարեհամբույր էր։
Ցանկացած գործում Sparsis թիմի հետ համագործակցելը պարզապես հաճելի պրոցես էր։ Ճիշտ որոշում էր վստահել մեր սոցիալական էջերը Sparsis մարքեթինգային ընկերությանը, քանի որ նրանց շնորհիվ էջերը ստացան նոր ու հետաքրքիր շունչ։
Սպարսիսի հետ աշխատելիս ես միշտ գնահատել եմ նրանց կողմից ցուցաբերած անհատական մոտեցումը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել թիմի անդամներին, ովքեր մշտապես պատրաստ են քննարկել ցանկացած հարց և գալ ընդհանուր հայտարարի։
Համագործակցելով ավելի քան 1 տարի Sparsis-ի հետ, նորաբաց «Ա-Մեդիկա բժշկական կենտրոնը» դարձավ Ռուսաստանի երկու քաղաքների առաջատար կենտրոններից մեկը։ Ինձ միշտ զարմացնում է նրանց պրոֆեսիոնալիզմը և այլ երկրում գտնվող կենտրոնին լիարժեք մարքեթինգային ծառայություններ մատուցելու ունակությունը: Միգուցե գաղտնիքը նրանց կոմպետենտությունն է, գործի հանդեպ սրտացավությունն ու ընկերական մթնոլորտը, որը մենք ստեղծել ենք միասին։
Մենք ցանկանում էինք, որ մեր կազմակերպության կողմից արտադրվող նոր ծխախոտն առանձնանա իր շքեղ ու հայկական փաթեթավորմամբ։ Շնորհակալություն մեր պատկերացումներն իրականացնելու և տարբերվող փաթեթավորում ստեղծելու համար։
Արդեն ավելի քան 1 տարի է, ինչ աշխատում ենք Sparsis մարքեթինգային ընկերության հետ։ Վստահորեն կարող եմ ասել, որ այստեղ աշխատում են իրենց գործի գիտակներ, ովքեր կարողանում են ուսումնական կենտրոնի էջում ստեղծել նպատակային հրապարակումներ մեր կողմից կազմակերպվող դասընթացների մասին, ինչպես նաև գրագետ ղեկավարել գովազդները սոցիալական հարթակներում։
Մեզ շատ դուր եկավ ձեր թիմի հետ աշխատելը: Առաջադրանքները կատարվում էին օպերատիվ կերպով։ Մենեջերները շատ բարեհամբույր են և միշտ պատրաստ են օգնելու։ Հույս ունենք, որ սա մեր վերջին համատեղ նախագիծը չէ։