Մարքեթինգային արշավը տարբեր մարքեթինգային աղբյուրների և գործիքների համալիր քայլերի հաջորդականություն է՝ հասնելու բիզնեսի առջև դրված որևէ նպատակի:
Այն իրենից կարող է ենթադրել որևէ պրոդուկտի, ծառայության կամ առաջարկի ներկայացում TV-ում, ռադիոյում, օնլայն հարթակներում, բայց նաև կարող է հետապնդել ավելի լայն նպատակներ, ինչպիսիք են բրենդի ճանաչելիության բարձրացումը կամ բրենդի տարբերակումը մրցակցային շուկայում:
Մարքեթինգային արշավները կարող են ներառել վճարովի գովազդ ավանդական և թվային մեդիա հարթակներում, ինչպես նաև անվճար աղբյուրների օգտագործում՝ էլ. հաղորդագրությունների ուղարկում հաճախորդներին, կայք, սոցիալական մեդիա հարթակներ:
Բիզնեսները մարքեթինգային արշավներ կարող են իրականացնել հետևյալ նպատակներին հասնելու համար՝
Որպեսզի մարքեթինգային արշավը հաջող ընթանա, պետք է սահմանել ակնկալվող արդյունքներ՝ համաձայն հատուկ անալիտիկ տվյալների (ցուցադրությունների քանակ, click-երի քանակ և այլն) և KPI-ների: Արշավի ավարտից հետո գրանցված արդյունքները պետք է վերլուծել և անել անհրաժեշտ հետևություններ:
«Սպարսիս» մարքեթինգային ընկերությունն իրականացնում է մարքեթինգային արշավներ սկսած գաղափարի մշակումից մինչև արշավի իրագործում, արդյունքների վերլուծություն և հաշվետվությունների ներկայացում:
Մեր մարքեթինգային արշավները, կախված բիզնեսի և արշավի առանձնահատկություններից, իրականացվում են հետևյալ մարքեթինգային աղբյուրների օգնությամբ.