Search
Close this search box.

Միացիր մեզ

Կոնտակտային անձ

Մելանյա Հարությունյան

էլ․ հասցե

Հեռախոսահամար

 

Մենք միշտ պատրաստ ենք մեր թիմը համալրել պրոֆեսիոնալ կադրերով:

«Sparsis» մարքեթինգային ընկերությունը փնտրում է պատասխանատու, ակտիվ ՄԱՐՔԵԹԻՆԳ ՊՐՈԵԿՏ ՄԵՆԵՋԵՐ` ամենահավես թիմին միանալու համար:

Պարտականություններ`

  • Մարքեթինագային պրոեկտների համակարգում,
  • Աշխատանքների ճիշտ բաշխում թիմի անդամների միջև,
  • Մարքեթինգային ռազմավարության մշակում և իրականացում,
  • Մարքեթինգային արշավների վերլուծություն, արդյունավետության գնահատում,
  • Հատկացված մարքեթինգային բյուջեի ու ռեսուրսների կառավարում,
  • Միաժամանակ մի քանի մարքեթինգային տարբեր նախագծերի ղեկավարում,
  • Հաճախորդների հետ շփում։

Պահանջներ՝

  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի, բիզնեսի կամ հարակից ոլորտներում,
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի և/կամ կառավարման, և/կամ հարակից ոլորտներում,
  • Թվային մարքեթինգի գործիքակազմից օգտվելու հմտություններ, սոց. հարթակների վարում, SEO անալիտիկա և այլն,
  • Հայերենի, անգլերենի, ռուսերենի գերազանց իմացություն,
  • Հաղորդակցման և նամակագրության գերազանց հմտություններ։

Դիմելու համար ուղարկեք CV [email protected] էլ․ հասցեին` թեմա դաշտում նշելով՝ Project manager։

Sparsis մարքեթինգային ընկերությունը փնտրում է ռուսերերի գերազանց տիրապետմամբ և կրեատիվ մտածելակերպով Քոփիրայթերի:

Աշխատանքային պարտականություններ՝

  • Ստեղծել և խմբագրել կոմերցիոն, բովանդակային, վաճառող  տեքստեր նախագծերին և բիզնես մշակույթին համապատասխան,
  • Ստեղծել հիմնաբառերի/բանալի բառերի հիման վրա օգտակար և հետաքրքիր բովանդակությամբ տեքստեր վեբ կայքերի համար (SEO Copywriting),
  • Ստեղծել բարձորակ և բոլոր մեդիա հարթակների համար հեշտ ընկալվող բովանդակության տեքստեր,
  • Ստեղծել կրեատիվ և «խոսող» ինֆոգրաֆիկաներ,
  • Գեներացնել նոր մտքեր, ակտիվ մասնակցել թիմային քննարկումներին և հանդես գալ սեփական մտահղացումներով,
  • Իրականացնել տվյալ բիզնեսի շուկայի ուսումնասիրություն՝ համապատասխան տեքստեր գրելու նպատակով։

Պահանջներ՝

  • Digital marketing-ում աշխատանքային փորձը պարտադիր է,
  • SEO տեքստերի հետ աշխատելու նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձառություն,
  • Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Մեծ ծավալի հետ աշխատելու կարողություն։

Այլ պայմաններ՝

Ընկերությունը աշխատում է հնգօրյա գրաֆիկով՝ 10։00-18։00, հիբրիդային տարբերակով։

Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց CV ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքը որի համար դիմում եք։

CV կից խնդրում ենք ուղարկել վերջին երեք նախագծերը (ռուսերենով)։

Sparsis Holding մարքեթինգային ընկերությունը փնտրում է թվային մարքեթինգի մասնագետ։

Հիմնական պարտականություններ՝

  • Կայքի տեխնիկական աուդիտ, մրցակիցների ուսումնասիրություն, համեմատություն և վերլուծություն,
  • Բանալի բառերի հետազոտություն, ընտրություն,
  • On-site օպտիմալացում (մետա-թեգեր, վերնագրեր, հղումներ, կոնտենտ և այլն),
  • Google Search Console, Google Analytics, Yandex Metrika, Yandex Webmaster գործիքների տիրապետում,
  • Google Ads, Yandex Direct գովազդային գործիքների իմացություն,
  • Linkbuilding-ի ռազմավարության մշակում և իրագործում,
  • Հաշվետվությունների կազմում։

Պահանջվող որակավորումներ և հմտություններ.

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
  • Անալիտիկ մտածելակերպ,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Ռուսերենի և անգլերենի իմացություն,
  • Ծրագրավորման վերաբերյալ գիտելիքները՝ մասնավորապես HTML/CSS-ի իմացությունը, կդիտվի որպես առավելություն:

Դիմելու համար ուղարկեք CV [email protected] էլ․ հասցեին` թեմա դաշտում նշելով՝ Digital Marketing Specialist:

Send Cv

Ուղարկել CV