Գովազդը մարքեթինգային գործունեության տեսակ է, որն ուղղված է սպառողների ուշադրությունը գրավելուն, վաճառքի ծավալների ավելացմանը՝ նախապես մշակված տեղեկատվության տարածման միջոցով:
«Սպարսիս» ընկերության կողմից մատուցվող գովազդային ծառայությունների շրջանակը բազմազան է․ սկսած թվային հարթակներից մինչև TV և ռադիո գովազդ:
Գովազդային ծառայություններ մատուցելիս մեր մասնագետները տրամադրում են նախնական խորհրդատվություն, պատվիրատուի հետ համատեղ քննարկումների միջոցով հստակեցնում գովազդի նպատակը և ակնկալվող արդյունքները: Արդյունքում հստակեցվում է գովազդային ռազմավարությունը, կատարվում է գովազդային արշավների մշակում և իրականացում, անհրաժեշտության դեպքում նաև գովազդային հոլովակների նկարահանում։