Search
Close this search box.

Կորպորատիվ միջոցառումներ

Յուրաքանչյուր կազմակերպության կորպորատիվ մշակույթի ձևավորման, աշխատակիցների միասնականության ամրապնդման, ոչ ֆորմալ միջավայրում տարբեր հարցեր քննարկելու, տեսակետներ փոխանակելու, վերապատրաստվելու և պարզապես ուրախ ժամանակ անցկացնելու համար չափազանց կարևոր են կորպորատիվ միջոցառումները: Տարատեսակ կորպորատիվ միջոցառումների կազմակերպումը նպաստում է աշխատակիցների շրջանում ընկերության իմիջի բարձրացմանը, նրանց լոյալության ամրապնդմանը:

Իրենց տեսակներով կորպորատիվ միջոցառումները կարող են լինել կրթական, տոնական կամ թիմբիլդինգային, կազմակերպման բնույթով՝ բանկետներ կամ բացօթյա միջոցառումներ, կոնֆերանսներ կամ սեմինարներ, շնորհանդեսներ, բարեգործական ընթրիքներ, ընկերության տարեդարձ, մասնագիտական տոներ, Ամանոր, Կանանց միջազգային օրվան և այլ առիթներին նվիրված միջոցառումներ:

 

Ուղարկել CV