Search
Close this search box.
Marketing services

PPC (Pay per Click)

PPC-ն ինտերնետ-մարքեթինգում վճարման մոդել է, երբ գովազդատուն վճարում է click-ի համար՝ ակնկալելով ավելացնել թիրախային այցելություններն ու վաճառքները:

PPC մոդելի օգնությամբ մարքեթոլոգները բարելավում են «վաճառքների ձագարի» առաջին փուլի արդյունավետությունը՝ երբ կայքում հայտնվում են ոչ թե պատահական մարդիկ, այլ կոնկրետ հետաքրքրվածություն ցուցաբերող պոտենցիալ հաճախորդներ:

PPC գովազդի առավելությունները

  • Ավելի քիչ գովազդային ծախսեր  – գովազդատուն վճարում է միայն այցելությունների համար
  • Ավելի շատ թիրախային այցելություններ – կայքում հայտնվում են հետաքրքրված օգտատերեր, որոնց հնարավոր է դարձնել հաճախորդներ
  • Արագ արդյունքներ – դեպի կայք տրաֆիկն աճում է գովազդի ակտիվացումից անմիջապես հետո, այնինչ SEO-ի դեպքում հարկավոր է կատարել բազմաթիվ գործողություններ և սպասել արդյունքների մի քանի ամիս հետո
  • Մանրամասն կարգավորումներ – գովազդի ակտիվացումից հետո ցանկացած պահի հնարավոր է փոփոխել կոնտենտը, ավելացնել կամ հեռացնել բանալի բառեր և կատարել այլ փոփոխություններ
  • Խորացված թիրախավորում – հնարավոր է թիրախավորել ոչ միայն որոշակի հարցումներ կատարող օգտատերերին, այլև նեղացնել լսարանը՝ ցուցադրելով գովազդը կոնկրետ տարածաշրջանում, օրվա կոնկրետ ժամերի և այլն

«Սպարսիս» մարքեթինգային ընկերության PPC ծառայությունները ներառում են հետևյալ կետերը.

  • Նպատակների սահմանում
  • Մրցակիցների գործող գովազդների ուսումնասիրություն
  • Բանալի բառերի հետազոտություն և ընտրություն (Keyword Research)
  • Բյուջեի սահմանում
  • Գովազդային հաշվի ակտիվացում և կարգավորումներ
  • Անհրաժեշտության դեպքում Landing էջի օպտիմալացում
  • Google Analytics – Google Ads կարգավորումներ
  • Գովազդային կոնտենտի ստեղծում և գովազդի ակտիվացում
  • Մշտադիտարկում և փոփոխություններ՝ գովազդի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով
  • Հաշվետվությունների տրամադրում

 

Ուղարկել CV