Search
Close this search box.

Ապրանքի և փաթեթավորման դիզայն

Բրենդի զարգացումն ու առաջխաղացումը կախված է ոչ միայն հաճախորդներից, մատակարարներից, դիստրիբյուտորներից, այլև գրաֆիկական դիզայներներից: Դիզայնը ուղղակիորեն ազդում է ապրանքի վաճառքի վրա: Ըստ մարքեթոլոգների՝ գնման որոշումների մոտ 70% – ը տեղի է ունենում անմիջապես վաճառասրահի ցուցապահարանների մոտ: Ապրանքի փաթեթավորման դիզայնի ֆունկցիոնալ խնդիրն է պաշտպանել ապրանքը փոխադրման և պահպանման ժամանակ:

Իսկ մարքեթինգային խնդիրն է՝ տեղեկացնել, ցուցադրել, առանձնանալ, փոխանցել սպառողական փորձը և, իհարկե, վաճառել:

Պրոդուկտի դիզայնի ստեղծումը բաղկացած է մի քանի փուլերից, որոնց հաջորդականության պահպանումը կարևոր է: Այդ փուլերն են՝

  • ապրանքի ուսումնասիրություն,
  • համեմատություն շուկայում առկա անալոգների հետ,
  • պրոդուկտի պրակտիկության խնդրի լուծում,
  • սպառողական սեգմենտի պահանջների գնահատում,
  • կոնցեպցիայի մշակում,
  • իրագործում:

«Սպարսիս» մարքեթինգային ընկերության կողմից իրականացված պրոդուկտի փաթեթավորման դիզայնի օրինակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ուղարկել CV