Search
Close this search box.

Լոգո դիզայն

Լոգոտիպը ընկերության կամ բրենդի վիզուալ խորհրդանիշն է, որով այն կարելի է անսխալ ճանաչել։  Երբեմն այն կոչվում է նաև ֆիրմային նշան կամ տարբերանշան: Լոգոյի ստեղծումը կարևոր փուլ է բրենդի ինքնության ստեղծման ճանապարհին: Այն արտացոլում է ընկերության առաքելությունն ու արժեքները:

Ինչպես ցանկացած այլ դիզայնի տարր, լոգոն հաճախ սուբյեկտիվ է գնահատվում՝ «դուր է գալիս, կամ ոչ» սկզբունքով, սովորաբար դա վերաբերում է գույնին կամ ձևին: Սակայն կան նաև լոգոտիպի դիզայնը գնահատելու օբյեկտիվ չափանիշներ՝

  • արտացոլում է արդյոք տարբերանշանը ընկերության գործունեությունը կամ արտադրանքի հիմնական առանձնահատկությունները,
  • արդյոք չի նույնականացվում այլ լոգոների հետ և մտապահվում է,
  • արդյոք լավ է ընկալվում տարբեր կրիչների վրա, գունավոր, սև ու սպիտակ տարբերակով, փոքր և մեծ չափերով,
  • արդյոք ունի ներդաշնակ կոմպոզիցիա և գունային գամմա ու չի առաջացնում տեսողական մերժում և կոնֆլիկտի մեջ չի մտնում այլ տեսողական տարրերի հետ:

Տարբերանշանները դասակարգվում են հետևյալ կերպ՝ խորհրդանշանային, տեքստային (տառային, թվային կամ տառաթվային), գրաֆիկական, կոմբինացված և այլն: «Սպարսիս»-ի կողմից ընկերության լոգոյի ստեղծման ժամանակ տարբերանշանի ձևի ընտրությունը կատարվում է հաշվի առնելով ոչ միայն տվյալ ոլորտի առանձնահատկությունները, այլ նաև պատվիրատուի ցանկությունները։

Մեր աշխատանքներին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

Ուղարկել CV