Search
Close this search box.

Բրենդինգ / Բրենդի վիզուալ ինքնություն

Բրենդիգը ոչ թե ճոխություն է, այլ անհրաժեշտություն՝ հատկապես հիմա, երբ օրեցօր աճում է մրցակցային ոլորտը: Բրենդի ինքնության արդյունավետությունը երևում է երկարաժամկետ հեռանկարում, երբ ժամանակի ընթացքում հաճախորդները սկսում են պատկերացում կազմել տվյալ կազմակերպության բնավորության, առանձնահատկությունների մասին ու ձևավորում կարծիք։

Բրենդի ինքնության կարևոր բաղադրիչ է բրենդի վիզուալ ինքնությունը, որը կազմակերպության վիզուալ էլեմենտների մասին է։ Բրենդի վիզուալ ինքնության ստեղծումը տարբերանշանի, բրենդի գույների, տառատեսակի ու պատկերների մասին է ու իրենց միասին ներկայացման, որն էլ ստեղծում է կազմակերպության ընդհանուր տեսողական պատկերը։

Բրենդի մասին պատկերացումն ամրապնդելու համար կարևոր է, որ այս բոլոր բաղադրիչները ներդրված լինեն հաճախորդների հետ հաղորդակցության բոլոր ոոլորտներում՝ վեբկայք, սոցիալական մեդիա, պրոդուկտի փաթեթավորում, տարածք, գովազդներ։

Համախմբված և ազդեցիկ վիզուալ ինքնություն հաստատելով՝ ընկերությունները կարող են արդյունավետ կերպով հաղորդել իրենց ապրանքանիշի պատմությունը և հիշարժան տպավորություն թողնել իրենց թիրախային լսարանի վրա:

Ուղարկել CV