Կորպորատիվ միջոցառումների շարքում առանձնակի տեղ են զբաղեցնում սեմինարիների և կոնֆերանսների կազմակերպումը: Հանրային կապերի ամրապնդման տեսանկյունից այս միջոցառումներն ամենաարդյունավետն են: Թիրախային լսարանի հետ ուղիղ կապի հաստատման պայմաններում նման միջոցառումները քննարկումներ, հանդիպումներ, ելույթներ, զեկուցումներ և բանավեճեր կազմակերպելու լավագույն տարբերակներն են:
Մենք կազմակերպում ենք՝
Շնորհանդեսը հանդիսավոր միջոցառում է, հանրային կապերի տարաբնույթ միջոցառումներից ամենահետաքրքիրը, որի կազմակերպման ժամանակ կարևոր է ստեղծագործ միտքը և վառ երևակայությունը: Նպատակից ելնելով շնորհանդեսների կազմակերպման փուլում մեր թիմը նախապես մշակում և պլանավորում է այն անցկացնելու ձևաչափը և վայրը, սցենարը, ապահովում անհրաժեշտ ձայնային և լուսային տեխնիկա, նախագծում և պատրաստում շնորհանդեսի նպատակին համապատասխան պաստառներ, դեկորացիաներ, թռուցիկներ: