Ինչպե՞ս SEO-ն օգնեց մեր քաղցած գործընկերոջը

Բիզնեսն առանց օնլայն ներկայացվածության վաղուց անհնար է պատկերացնել:

Սոցիալական ցանցերը, որոնողական համակարգերը, կայքերն ու հավելվածները հասարակության բնականոն կյանքի անբաժան մասն են կազմում:

Այսօր կխոսենք թվային մարքեթինգի ամենաբարդ և ամենահետաքրքիր ճյուղերից մեկի՝ SEO-ի (Search Engine Optimization) մասին և կփորձենք հասկանալ, թե ինչ է այն և ինչ օգուտ կարող է տալ բիզնեսին:

Ենթադրենք՝ Դուք ունեք պիցերիա Երևանի կենտրոնում: Այն աշխատում է շատ լավ, հաճախորդների պակաս չունեք, բայց ինչու՞ բաց թողնել ավելի շատ պատվերներ ունենալու և բիզնեսն ընդլայնելու հնարավորությունը: Այս նպատակով ստեղծում եք վեբ կայք, բայց օնլայն վաճառքների թիվը չի գոհացնում: Ի՞նչ անել այդ դեպքում: 

Պատկերացրեք։ Ծանր ու հագեցած աշխատանքային շաբաթ Sparsis մարքեթինգային ընկերությունում: Քաղցած Ազատի սիրտն ուրբաթ երեկոյան պիցցա է ուզում, բայց վերջինս արդեն հոգնել է մոտակա սուպերմարկետի «պիցայից» և չի կողմնորոշվում, թե որտեղից կարող է պատվիրել: Այստեղ նրան օգնության է հասնում Google-ը: Ազատը մտնում է Google և հավաքում «պատվիրել պիցցա» հարցումը: Հենց այստեղից էլ սկսվում և ավարտվում է կայքերի օնլայն պատերազմը: Ազատն այցելում է որոնման արդյունքում 1-ին տեղը զբաղեցրած կայքը, ծանոթանում մենյուին, առաքման, վճարման տարբերակներին, այնուհետև ուսումնասիրում 2-րդ, 3-րդ կայքը, կողմնորոշվում և ձևակերպում պատվերը: 

Մեկ ժամ անց Ազատն արդեն կուշտ է և երջանիկ, կայքը, որից նա պատվիրել էր պիցցան՝ նոր հաճախորդ ունի, իսկ ձեր պիցցերիայի համեղ տեսականուն ու շատ ավելի մատչելի գներին նա այդպես էլ չհասցրեց ծանոթանալ, որովհետև գտնվում էիք որոնման արդյունքների 6-րդ էջում:

Վերը նշված իրական դեպքից կարելի է 2 եզրակացություն անել՝

  • Ունենալ կայք դեռ չի նշանակում ունենալ օնլայն վաճառքներ: Դրա համար պետք է աշխատել կայքի վրա` օպտիմալացնել այն, բարձրացնել դիրքերն որոնողական համակարգերում, գովազդել սոց. հարթակներում և այլն: Հարցրեք ինքներդ Ձեզ՝ քանի՞ անգամ եք այցելել Google-ի 2-րդ կամ 3-րդ էջ, արդյոք վստահություն չի՞ ներշնչում ավելի բարձր դիրքում գտնվող կայքը:
  • SEO-ն հիմնականում չկողմնորոշված հաճախորդներ «որսալու» համար է: Սա նշանակում է՝ եթե Ազատը հստակ իմանար, որ վերջնական արդյունքում պիցան պատվիրելու է իր սիրելի պիցերիայից, ապա հարցումը Google-ում կձևակերպեր այլ կերպ: Այսինքն, SEO մասնագետի խնդիրն է անել այնպես, որ չկողմնորոշված հաճախորդը հայտնվի հենց Ձեզ մոտ:

Մի քանի հետաքրքրաշարժ փաստ SEO-ի մասին`

  • Օնլայն վաճառքների մոտ 68%-ը սկսվում են որոնողական համակարգերից։
  • Google-ի 2-րդ էջ այցելում են օգտատերերի ընդամենը 0.63%-ը։
  • Վեբ կայքերի այցելությունների 63%-ը որոնողական համակարգերից են։
  • Google-ում ամեն օր իրականացվում է ավելի քան 8,5 միլիարդ որոնում։

SEO-ի առավելությունները`

  • Վաճառքներ առանց մեծ ծախսերի։ Եթե կայքն օպտիմալացված է և ունի բարձր օրգանիկ դիրքեր, ապա վճարովի գովազդի կարիք այնքան էլ չկա։
  • Բրենդի ճանաչելիության բարձրացում։ Անկախ նրանից՝ Ազատը պիցան պատվիրեց 1-ին կայքից, թե 2-րդ, նա իմացավ ևս մեկ պիցցերիայի մասին և վստահաբար կմտապահի այն հաջորդ քաղցած երեկոների համար։
  • Ստեղծում է մրցակցային առավելություն ավելի ցածր դիրքեր զբաղեցնող մրցակիցների նկատմամբ։
  • Նոր հաճախորդների ներգրավում։

Բիզնեսները, որոնք չեն անտեսում SEO-ն, հաճախորդների ու վաճառքների թիվն ընդլայնելու ավելի մեծ հնարավորություն ունեն:

Ի դեպ, Sparsis մարքեթինգային ընկերության SEO ծառայություններից կարող են օգտվել ոչ միայն պիցցերիաները:

Ուղարկել CV