Search
Close this search box.

Ինֆլուենսեր մարքեթինգի դերը B2B կոնտենտի առաջխաղացման գործում

Եթե ձեզ հետաքրքրում է ինչպես կիրառել ինֆլուենսեր մարքեթինգը B2B կոնտենտի առաջխաղացման համար, ամենայն հավանականությամբ  վերջին տարիներին ակտիվ եք եղել սոցիալական մեդիայի որևէ հարթակում, և հանդիպել եք ինֆլուենսերների, ովքեր որևէ սոց հարթակում հայտնի են ինչ-որ թեմատիկայով և ունեն մեծ թվով հետևորդներ:

Եկեք հասկանանք, թե ինչու և ինչպես են բիզնեսները օգտագործում B2B ինֆլուենսեր մարքեթինգը և ինչ են տալիս ինֆլուենսեր մարքեթինգի ծառայությունները տարբեր բիզնեսներին:

Այսպիսով, ինֆլուենսերը մատուցում է անհրաժեշտ «ԼԱՎ» կոնտենտը մեծ լսարանի, ինչը մեծացնում է ապրանքանիշի ճանաչումը և դրա շնորհիվ ավելացնում վաճառքները։

«ԼԱՎ» բովանդակությունը, անկասկած, հեղինակություն հաստատելու, պահանջարկը խթանելու և օրգանական որոնման վարկանիշը բարձրացնելու հիմնական միջոցն է: Բայց ո՞ր կոնտենտն է «ԼԱՎ» կոնտենտը, և կա՞ արդյոք լավ ու վատ կոնտենտ, կամ լավ ու վատ ինֆլուենսեր։

Այս հարցերի պատասխաններն ստանալու համար դուք պետք է ունենաք ինֆլուենսեր մարքեթինգի ռազմավարություն:

Ձեր ռազմավարությունը կօգնի հասկանալ, թե ով է ձեր թիրախը, ինչպիսի կոնտենտ կցանկանար ստանալ և ինչ ձևով, և,  ամենակարևորը, որ ինֆլուենսերի հետևորդներն են համապատասխանում ձեր թիրախին։

Այսպիսով, հասկանում ենք, որ չկա լավ կամ վատ կոնտենտ, և չկա լավ կամ վատ ինֆլուսենսեր, դուք պարզապես պետք է գտնեք «ԼԱՎ»-ին հենց ձեր բիզնեսի համար:

Ի՞նչ պետք է ներառեն ինֆլուսենսեր մարքեթինգի ծառայությունները։

Influencer մարքեթինգի ծառայություններն օգնում են նոր շունչ հաղորդել B2B կոնտենտ մարքեթինգին։ Ինֆլուենսերները կիսվում են ձեր բրենդի նորություններով, ներկայացնում են ծառայությունները, զեղչերը, նոր արտադրանքի թողարկումները։ Սա հաճախ իրենից ներկայացնում է 1 հրապարակում՝ ֆոտո կամ վիդեո, հրապարակումների շարք, բլոգ կամ վլոգ, որն էլ կարող է ներառել հղում դեպի ձեր էջ կամ էջեր, ցույց տալ խանութ-սրահի հասցեն, տրամադրել հեռախոսահամար կամ այլ կոնտակտային տվյալ։ Ինֆլունսերների աշխատանքում ամենակարևոր կետը ձեր բիզնեսի կամ պրոդուկտի նկատմամբ սեփական հետաքրքրությամբ ու ներգրավվածությամբ կիսվելն է, որպեսզի տվյալ անձնավորության հետևորդները հավատան իրենց փոխանցած կոնտենտի իսկությանը և չզգան, որ դա պարզապես վճարովի համագործակցություն է:

Այսպիսով, առաջին հերթին և ամենակարևորը ձեր B2B Influencer մարքեթինգի ռազմավարությունը պետք է ունենա ինֆլուենսերների ցանկ, որոնք համապատասխանում են ձեր ընկերության ոճին, գաղափարին և մոտեցումներին, թիրախային լսարանը համապատասխանում է ձեր բիզնեսին և կարող է դառնալ ձեր ինֆլուենսեր մարքեթինգի արշավի մի մասը:

Դուք կարող եք ընտրել ինֆլուենսերի, ով ունի միլիոնավոր հետևորդներ և վճարել նրան միլիոններ,ու ունենալ արդյունք, որը ձեզ ընդհանրապես չի գոհացնի։ Բայց կարող եք ընտրել 2000 հետևորդ ունեցող ինֆլուենսերի և շահել ԲԻՆԳՈ:

Ամենակարևոր կետերից մյուսը՝ ինֆլուենսերին ճիշտ հարթակից ընտրելն է: Ձեր թիրախը կարող է լինել LinkedIn-ում, նա կարող է ակտիվ լինել Facebook-ում կամ Instagram-ում, կամ միանգամից մի քանի հարթակներում: Ճիշտ ընտրված սոցիալական հարթակն այս դեպքում մեծ կարևորություն ունի։

Այս 2 կետերը ճիշտ ընտրելուց հետո, գալիս է պահը, երբ անհրաժեշտ է որոշել, թե ինֆլուենսերը ինչ կոնտենտ պիտի տրամադրի իր հետևորդներին։ Դա այն ինֆորմացիան է, որ դուք ցանկանում եք հասցնել ձեր պոտենցիալ հաճախորդներին ինֆլուենսերի օգնությամբ:

Ինֆլուենսեր մարքեթինգի ծառայությունները ենթադրում են մատուցվող կոնտենտի վերաբերյալ քննարկումներ բիզնեսի սեփականատերերի կամ ներկայացուցիչների հետ: Այստեղ կարևոր է լսել նաև ինֆլուենսերներին, քանի որ նա լավ է ճանաչում իր լսարանին և կարող է «մի փոքր հուշում» անել: Այսպիսով, ավելի շատ վստահեք նրանց, երբ նրանք ձեզ ինչ-որ բան են առաջարկում: Բայց, իհարկե, տրամադրեք նրանց այն տեղեկությունները, որոնք ցանկանում եք կիսել թիրախի հետ:

B2B ինֆլուենսեր մարքեթինգում ճիշտ և իրական կոնտենտ պատրաստելը չափազանց կարևոր է, որպեսզի ձեր թիրախային լսարանը վստահի ձեզ: Իրական լինելն օգնում է ձեր ապրանքանիշը ձեր պոտենցիալ հաճախորդին ներկայացնել որպես ընկեր, իսկ ինֆլուենսերները դիմում են իրենց հետևորդներին ընկերական  ձևով: Խրախուսեք ինֆլուենսերներին փորձել ձեր պրոդուկտը, կիսվել իրական պատմություններով կամ մտքերով ձեր արտադրանքի կամ ծառայության մասին:

Բիզնեսից բիզնես (B2B) աշխարհում որոշումներ կայացնող մարդիկ գնահատում են իրականը:

Սրանք այն հիմնական 3 կետերն են, որոնք անհրաժեշտ են B2B ինֆլուենսեր մարքեթինգի առաջխաղացման համար:

Բայց սա դեռ վերջը չէ։

Մեկ այլ շատ կարևոր քայլ B2B ինֆլուենսեր մարքեթինգում չափելը և վերլուծելն է:

Կարևոր է վերլուծել Ձեր B2B ինֆլուենսեր մարքեթինգի արշավի ազդեցության չափը, կատարելագործման հնարավորությունները, ցույց տալ ROI-ին: Այս ամենը վերլուծելու համար կարևոր են վիճակագրական ցուցանիշները, օրինակ ներգրավվածության աստիճանը՝ հավանումները, մեկնաբանությունները, տարածումները և այլ գործողությունները, որոնք խոսում են կոնտենտի հետաքրքրության մասին:

Այս չափիչները ձեզ օգնում են պատկերացում կազմել, թե որքան լավ է լսարանը արձագանքում ինֆլուենսերի տրամադրած բովանդակությանը: Որոշելու համար, թե տվյալ ինֆլուենսերը բրենդի ճանաչելությանը կամ վաճառքներին որքան է խթանել, պետք է չափազանց մանրամասն իրականացնել արդյուքների վերլուծություն։ 

Կարևոր է կանոնավոր կերպով հետևել և գնահատել ձեր B2B ինֆլուենսեր մարքեթինգի արշավի արդյունքները, որպեսզի կարողանաք ադապտացնել և բարելավել ձեր ռազմավարությունը՝ առավելագույնի հասցնելու արշավի ազդեցությունը:

Դա անելուց հետո դուք կհասկանաք, արդյոք ընտրված ինֆլուենսերը համապատասխանում է ձեր ինֆլուենսեր մարքեթինգի ռազմավարությանը, արդյոք անհրաժեշտ է փոփոխել  կոնտենտը, կամ գուցե դուք պետք է համագործակցել մեկ այլ ինֆլուենսերի հետ:

Եթե վերլուծելուց հետո հասկանում եք, որ ընտրված ինֆլուենսերը կարող է լավ արդյունքներ ապահովել, ձգտեք երկարաժամկետ համագործակցության:

Ինֆլուենսերների հետ կայուն կապեր հաստատելը՝ որպես B2B ինֆլուենսեր մարքեթինգի արշավի մաս, կարող է հանգեցնել շարունակական համագործակցության, վստահելիության բարձրացման և ապրանքանիշի հետևողական առաջխաղացման:

Ընտրեք ինֆլուենսերների, ովքեր կիսում են ձեր երկարաժամկետ մարքեթինգային և բիզնես նպատակները, ներառյալ լսարանը, փորձը և արժեքները: Փնտրեք մարդկանց, ովքեր նվիրված են անկեղծ, երկարատև հարաբերություններ ստեղծելուն:

Ձեր B2B ինֆլուենսեր մարքեթինգի ռազմավարությունը ձեռք կբերի ավելի մեծ հավատարմության, իրական խորհրդի և ձեր թիրախային լսարանի վրա երկարատև ազդեցության պտուղներ, եթե դուք առաջնահերթություն տաք ինֆլուենսերների հետ երկարաժամկետ հարաբերություններ կառուցելուն:

Ի՞նչ ստացվեց։

Ինֆլուենսեր մարքեթինգի ծառայությունները հզոր գործիք են ձեր թիրախային լսարանին արագ և արդյունավետ կերպով հասնելու համար: Բայց լավ արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է անընդհատ մանրակրկիտ աշխատանք կատարել՝ ինֆլուենսերի հետ համագործակցությունից առաջ, ընթացքում և հետո։

Ուղարկել CV