Search
Close this search box.

Մի մտեք շուկա փակ աչքերով

Շուկայում բիզնեսի առաջխաղացումն ապահովելը առանց մարքեթինգային հետազոտության երբեմն նման է մութ սենյակում առանց լույսի աղբյուրի անհրաժեշտ իրը փնտրելուն։ Դուք կարող է նախապես որոշակի տվյալներ իմանաք այդ իրի գտնվելու վայրի մասին, սակայն հնարավոր է որոշ տեղափոխություններ եղած լինեն։ Արդյունքում բազմաթիվ փորձերից հետո կգտնեք անհրաժեշտ իրը, սակայն լույսի հավելյալ աղբյուրը կօգներ ձեզ նպատակին հասնել ավելի շուտ։

Մարքեթինգային հետազոտությունը հաճախ նոր կամ կայացած բիզնեսի համար հենց այդ լույսն է։ 

Ի՞նչ է մարքեթինգային հետազոտությունը (Marketing research)

Այն շուկայի մասին տեղեկատվության հավաքագրումն է, դասակարգումն ու անալիզը։ Այդ ինֆորմացիան կարող է լինել գինը, մրցակիցները, հաճախորդները, և այլն։ Այդ տվյալներն օգնում են մարքեթինգային ռազմավարություններ մշակելիս և նվազեցնում են անորոշությունը։ 

Բիզնես սկսելիս երբեմն անտեսվում է մարքեթինգային հետազոտության կարևորությունը՝ ելնելով մի շարք պատճառներից։ Սակայն մրցակցային պրոդուկտ կամ ծառայություն առաջարկելու, շուկայում սեփական տեղը գտնելու և դիրքավորվելու համար անհրաժեշտ են լայն գիտելիքներ, բազմաթիվ հարցերի պատասխաններ, որոնք ամենօրյա դիտարկումներով հնարավոր չէ դուրս բերել։

Այս դեպքում հարց է առաջանում․ ե՞րբ անել մարքեթինգային հետազոտություն։

  • Երբ անհրաժեշտ է դնել հստակ նպատակներ։ Օրինակ՝ ճանաչել մրցակցային շուկան, կամ ինչ պահանջմունքներ ու սպասելիքներ ունի հաճախորդը։ Գտնելով այս հարցերի պատասխանները՝ կարող եք դնել ապրանքի իրացման համար հստակ նպատակներ։
  • Երբ անհրաժեշտ է տալ լուծում խնդիրներին։ Երբեմն պրոդուկտի կամ ծառայության իրացման կամ սպառողների շրջանակում ընկալումների հետ կապված առաջանում են խնդիրներ՝ օրինակ վաճառքի ցածր ցուցանիշներ, որը կարող է խոսել ամենատարբեր խնդիրների մասին՝ վատ որակ, անհասանելիություն, պրոդուկտի մասին թյուրըմբռնումներ, և այլն։ Մարքթինգային հետազոտությունները օգնում են դուրս բերել և ճանաչել այդ թաքնված խնդիրները։ 
  • Աջակցում է կազմակերպության աճին։ Հասկանալով՝ թե ինչ են ուզում հաճախորդները, ավելի հստակ է հասկանալ, թե ինչպիսի նոր պրոդուկտ է անհրաժեշտ շուկային առաջարկել։

Այս ամենից ելնելով առանձնացնում են հետազոտությունների հետևալ տեսակները՝

  • Շուկայի ուսումնասիրություն՝ հասկանալու համար շուկայի հնարավորությունները, հագեցվածությունը, տենդենցներն ու մեխանիզմները՝ ճիշտ բիզնես որոշումներ կայացնելու համար։
  • Հաճախորդի կերպարի ուսումնասիրություն և հաճախորդի կերպարի ստեղծում։ Այսինքն, նպատակային թիրախի առանձնացում՝ տարիք, սեռ, եկամուտ, հետաքրքրություններ, կրթություն․․․ և այս ամենից ելնելով հաճախորդի պահանջմունքների բացահայտում։
  • Մրցակիցների ուսումնասիրում, որը կօգնի կատարել SWOT վերլուծություն, հասկանալ սեփական և մրցակիցների թույլ և ուժեղ կողմերը։
  • Ապրանքի կամ ծառայության օգտագործման ուսումնասիրություն․ ինչպե՞ս են հաճախորդները արձագանքում, արդյոք առկա են օգտագործման ընթացքում որոշակի դժվարություններ, ծառայում է արդյոք պրոդուկտը իր նպատակին, թե ոչ։ Այս ամենի արդյունքում հնարավոր է կատարելագործել պրոդուկտը։
  • Գնագոյացում։ Գնագոյացման վրա ազդող գործոնների ուսումնասիրում՝ լավագույն առաջարկ ստեղծելու համար։
  • Բրենդի ճանաչողության ուսումնասիրում, որը կօգնի հասկանալ արդյոք ձեր մասին գիտի ձեր թիրախային լսարանը և ինչ մոտեցումներ ունի։
  • Հաճախորդի գոհունակության և լոյալության մասին տվյալների հավաքագրում, որի արդյունքում դուրս է բերվում, արդյոք մեր սպասումները համապատասխանում են իրականությանը, թե ոչ։
  • Շուկայի սեգմենտավորման ուսումնասիրում։ Սա հնարավորություն է տալիս յուրաքանչյուր սեգմենտին առաջարկել բացառիկ և այդ սեգմենտի համար մշակված հատուկ արտադրանք։
  • Գովազդային արշավների արդյունքների ուսումնասիրություն։ Այն օգնում է հասկանալ, թե որ տեսակի գովազդային նյութերն են մեծ հետաքրքրություն առաջացնում և մշակել հետագա արշավները՝ հիմնվելով ստացված ինֆորմացիայի վրա։

 

Այսպես՝ գրագետ մարքեթինգային ռազմավարություն մշակելու համար անպայման հաշվի առեք մարքեթինգային հետազոտությունների դերը։ Այդ հարցում վստահեք մեզ՝ «Սպարսիս» մարքեթինգային ընկերությանը՝ բազմապրոֆիլ և գրագետ հետազատություն իրականացնելու համար։ Մեզ արդեն վստահել են ոլորտի առաջատար ընկերություններ։



Ուղարկել CV