Search
Close this search box.
Marketing services

Email մարքեթինգ

Email մարքեթինգը թվային մարքեթինգի տեսակ է, որն ընդգրկում է առաջարկների, ակցիաների կամ ցանկացած այլ հաղորդագրության ուղարկում էլեկտրոնային նամակի միջոցով՝  հաճախորդների հետ հարաբերություններ ստեղծելու, ծառայություններ կամ ապրանքներ գովազդելու, բրենդի ճանաչելիությունը բարձրացնելու և վաճառքները շատացնելու նպատակով:

Email մարքեթինգի առավելությունները

  • Քիչ ծախսատարություն – համեմատած ավանդական և թվային մարքեթինգի այլ աղբյուրների հետ, email մարքեթինգի արշավ անցկացնելը շատ ավելի քիչ բյուջե է պահանջում
  • Թիրախավորված լսարան – ամենաթիրախային լսարանը, որին կարելի է առաջարկներ և հաղորդագրություններ ուղարկել, օգտատերերի էլեկտրոնային հասցեներն են
  • Անհատականացում – հնարավոր է անհատականացնել հաղորդագրությունը՝ նշելով հաճախորդի անունը և ուղարկել բովանդակություն՝ հիմնվելով նրա նախասիրությունների վրա
  • Չափելի արդյունքներ – email մարքեթինգի հարթակները տրամադրում են մանրամասն վիճակագրություն՝ ցուցադրությունների քանակ, CTR և այլն
  • Բարձր ROI – շնորհիվ վերը նշված առավելությունների՝ email մարքեթինգն այլ աղբյուրների համեմատ ունի ներդրումների վերադարձի բարձր տոկոս
  • Ավտոմատացման հնարավորություններ – բազմաթիվ email մարքեթինգի գործիքների միջոցով հնարավոր է ավտոմատացնել և վերահսկել նամակների ուղարկման ժամանակացույցը, ուղարկել ռելեվանտ նամակներ՝ կախված օգտատիրոջ նախասիրություններից
  • Հարաբերությունների ստեղծում – կանոնավոր հաղորդակցությունները, առաջարկներ, ինֆորմատիվ կոնտենտ կամ թարմացումներ ուղարկելը ստեղծում է ամուր կապ հաճախորդների և բիզնեսի միջև
  • Բիզնեսի գլոբալացում – չկան աշխարհագրական սահմանափակումներ, ինչը բիզնեսին թույլ է տալիս ընդլայնել լսարանն առանց մեծ ծախսերի

Email Marketing-ի ծառայություններ

Email մարքեթինգի ծառայությունների շրջանակում «Սպարսիս» միջազգային մարքեթինգային ընկերությունն իրականացնում է հետևյալ ծառայությունները՝

  • Գործիքակազմի ընտրություն
  • Բաժանորդների ցանկի կազմում և սեգմենտավորում
  • Բովանդակության ստեղծում
  • Արշավի պլանավորում և մեկնարկ
  • Մոնիթորինգ և արդյունավետության վերլուծություն
  • Հետագա արշավների օպտիմալացում

 

Ուղարկել CV