GreenRock Management Group-ը 2024 թվականին հայտարարեց Դիլիջան քաղաքում մատուցվող տաքսի ծառայության բրենդավորման մրցույթ։ Պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատականին արժանացած 5 դիզայներական աշխատանքները, այդ թվում Sparsis ընկերության կողմից ներկայացված աշխատանքը, անցան եզրափակիչ փուլ։ Եզրափակիչ փուլում հաղթող ճանաչվեց մեր ընկերության կողմից ներկայացված աշխատանքը, որն արտացոլում էր Դիլիջանի չքնաղ բնությունն ու դրա պահպանությունը։