Search
Close this search box.

Մարքեթինգային արշավների պլանավորում և իրականացում

Մարքեթինգային արշավները ապրանքների կամ ծառայությունների առաջխաղացման համար որոշակի ժամանակահատվածի և ռազմավարության շրջանակներում նախատեսված միջոցառումների համալիր է:

Մարքեթինգային արշավների իրագործումը սկսվում է մարքեթինգային պլանավորումից: Մարքեթինգային արշավների իրականացումը ներառում է հետևյալ փուլերը՝

  • Նպատակահարմար գովազդային գործիքակազմի ընտրություն,
  • Միջոցառումների ժամանակացույցի, լոկացիաների ընտրություն,
  • Մարքեթինգային արշավի անցկացման բյուջեի կազմում,
  • Սպառողի հետ հետադարձ կապի ապահովում, կարծիքների հավաքագրում, արդյունավետության վերլուծություն:

Մարքեթինգային արշավների որակյալ պլանավորումն ու իրականացումը անհրաժեշտություն է ցանկացած բիզնեսի համար՝ սկսնակ, թե մեծ, քանի որ այն հիանալի միջոց է որոշակի ժամանակահատվածում ընկերության ռազմավարական որոշ նպատակներին հասնելու համար։

Ուղարկել CV