Search
Close this search box.

Մարքեթինգ

Մարքեթինգը ապրանքի կամ ծառայության ստեղծման, ներկայացման և խթանման գործընթացների մի ամբողջ շարք է, որտեղ կառավարվում են նաև հաճախորդների հետ հարաբերությունները ի շահ կազմակերպության։

«Սպարսիս» մարքեթինգային ընկերությունը մարքեթինգային ծառայություններ է մատուցում՝ օգտագործելով և՛ դասական գործիքակազմն ու կանոնները, և՛ ոլորտի նորարարությունները:

Մարքեթինգային նպատակները կարող են շատ տարբեր լինել՝ կախված կոնկրետ բիզնեսի առջև դրված խնդիրներից, ապրանքի կամ ծառայության առանձնահատկություններից:

Ի՞նչ խնդիրներ է լուծում մարքեթինգը

Գրագետ պլանավորված մարքեթինգային արշավների շնորհիվ կարող եք հասնել ընկերության ռազմավարական նպատակներին՝

  • Բարձրացնել շուկայի մասնակցության մասնաբաժինը,
  • Ճիշտ մարքեթինգային ռազմավարության իրականացմամբ յուրացնել նոր շուկաներ,
  • Մեծացնել բրենդի ճանաչելիությունը,
  • Ստեղծել ընկերության բարենպաստ իմիջ,
  • Բավարարել սպառողների պահանջարկները։

Ժամանակակից բիզնեսն առանց մարքեթինգի չի կարող գոյություն ունենալ, քանի որ վերջինս մշակում է և համակարգում ընկերության ռազմավարությունը, և հատուկ գործիքակազմերի օգտագործման շնորհիվ հասնում նպատակներին։

Ուղարկել CV